Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հետ բերենք Արծվաշենը

Հետ բերենք Արծվաշենը
29.12.2024 | 18:18

33 տարվա բռնազավթման ընթացքում, ադրբեջանցիներն այդպես էլ չհամարձակվեցին բնակեցնել ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը:

Ավելին` 40 քառ. կմ տարածություն ունեցող Արծվաշենի տարածքում այս պահին չկա որևէ հիմնական շինություն: Թերևս, բացառություն է կազմում Արծվաշենի լճի ափին տեղադրված (ոչ հիմնական կառույց) տաղավարն ու մի քանի սեղանը: Ըստ ադրբեջանցիների, դա «Ընտանեկան ռեստորան է»:

Ամեն դեպքում, ես ցանկանում եմ, որ այդ «ռեստորանը» չքանդվի` մնա, քանզի նախ` Արծվաշենը հետ բերելուց գոնե առաջին մի քանի օրը սեղան և աթոռ կունենանք: Եվ հետո` ինչ-որ բան արծվաշենցիներին պետք է հիշեցնի Արծվաշենի բռնազավթման տարիների մասին:

Եվ, ուրեմն, .... մնում է հետ բերենք Արծվաշենը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4666

Մեկնաբանություններ